Էրդողանը պատրաստվում է այցելել Իրան

Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։

Թավրիզում Թուրքիայի դեսպան Չեթին Թաներն այսօր Թավրիզի Առևտրի պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է երկու երկրների մշակութային մտերմությունը և ընդգծել, որ պետք է օգտագործել Արևելյան Ատրպատական նահանգի ներուժն ու հնարավորությունները։

Չեթին Թաները նաև նշել է, որ թուրքական շինարարական ընկերությունները պետք է օգտվեն հնարավորություններից և խոստացել է, որ ջանքեր կգործադրի համոզելու այդ ընկերություններին գործունեություն ծավալել Արևելյան Ատրպատականում։

Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության առևտրային կցորդ Թահիր Դինգիլը նույնպես ընդգծել է Իրանի և Թուրքիայի միջև առևտրային պատվիրակությունների պալատների միջև բանակցությունների կարևորությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել