Շառլ Միշելը վերընտրվել է Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում

Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով։ Այս մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի հայտարարության մեջ: Գագաթնաժողովը տեղի է ունենցել այսօր՝ մարտի 24-ին, Բրյուսելում։

«Եվրոպական խորհուրդն այսօր վերընտրեց Շառլ Միշելին որպես նախագահ երկրորդ ժամկետով՝ 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը ժամկետով»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ինչպես նշված է փաստաթղթում, Միշելը Եվրոպական խորհրդի երրորդ լիիրավ նախագահն է 2009 թվականի դեկտեմբերի 1-ին Լիսաբոնի պայմանագրի համաձայն այս պաշտոնի հաստատումից հետո։

Նշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահին երկուսուկես տարին մեկ ընտրում են ԵՄ անդամ երկրների ղեկավարները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել