360 հազար դրամ՝ Արմավիրի մարզպետարանի մեքենաներից մեկի լվացման համար

Արմավիրի մարզպետարանը և անհատ ձեռնարկատեր Ա․ Ավետյանը հունվարի 18-ին պայմանագիր են կնքել՝ ավտոլվացման վերաբերյալ։

Պայմանագրով՝ իրականացվել է Արմավիրի մարզպետարանի ծառայողական մեքենայի լվացման ծառայություն։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն, մարզպետարանի ծառայողական Toyota LC Prado 2.7 L Low Grade մակնիշի մեքենայի լվացման ծառայությունը մեկ անգամվա համար արժեցել է 4.000 դրամ։

Ընդհանուր գումարը կազմել է 360 հազար դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել