Փաշինյանը հաստատել է Հայաստանի և Քաթարի կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնյաների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին որոշում է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Քաթարի կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը։

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ՝ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին, իսկ քարտուղար՝ կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել