Նոյեմբերի 16-ին զոհված Արթուր Մարտիրոսյանը պայմանագրային զինծառայող էր․ պատմում է համայնքապետը

Պաշտպանության նախարարությունը այսօր՝ նոյեմբերի 19-ին, հրապարակեց նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում զոհված 5 զինծառայողի անուն, մասնավորապես՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

1998 թվականին ծնված կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը Լոռու մարզի Անտառամուտ համայնքից էր։

Իրավաբան․net-ի հետ զրույցում համայնքապետ Արայիկ Գևորգյանն ասաց, որ մի քանի անգամ զանգել է ՊՆ, որ տեղեկություններ իմանա, բայց ինքն էլ է այսօր իմացել, որ Արթուրը զոհվել է։

«Ծնողներ ունի, մեկ եղբայր, երկու քույր ունի Արթուրը։ Պայմանագրային զինծառայող էր։ Ինքը ծառայել է Մատաղիսում։ Բանակից եկավ մեկ տարի գնաց արտագնա աշխատանքի։ Հետո եկավ գնաց պայմանագրային զինծառայության»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել