Փորձագետը՝ երեխաներին Covid-19-ի դեմ պատվաստելու մասին

Լազարո Սպալանզանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ֆրանչեսկո Վայան կարծում է, որ այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին կարելի է խոսել միայն ամենախոցելի խմբերում գտնվող երեխաների համար։ Իտալական առաջատար բժշկական հաստատության ղեկավարի խոսքերը, որը զբաղվում է COVID-19 հիվանդության բուժման և հետազոտությամբ, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝  մեջբերում է ANSA գործակալությունը։

«Համաճարակի այս փուլում, կարծում եմ, ճիշտ է կորոնավիրուսի դեմ պատվաստումը 5-11 տարեկան միայն ռիսկային խմբերի երեխաներին։ Եթե իրավիճակը փոխվի, և մենք ավելի շատ գիտական ​​տվյալներ ստանանք այս հարցի վերաբերյալ, ապա պատվաստումը կարող է տարածվել բոլորի վրա։ Ես դեռ 12 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման կողմնակից եմ»,- ասել է նա։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել