Մահացել է պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը․ նենգ հիվանդությունը կրկին հաղթեց․ Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բժշկական համայնքը կրկին ցավալի կորուստ ունի …

Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը:

Անվանի մասնագետը «Հայաստանի կլիման և բուժ-առողջարարական ռեսուրսները» ատլասի պատասխանատու համախմբագիրն էր, 200-ից ավել գիտական աշխատանքի, բազմաթիվ գյուտերի, ուսումնա-մեթոդական ձեռնարկների հեղինակ:

ԵՊԲՀ շրջանավարտը հետաքրքիր մասնագիտական ուղի էր անցել՝ օրինակ ծառայելով ապագա բժիշկների համար:
Պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից ցավակցում եմ Էդուարդ Սեկոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

…նենգ հիվանդությունը կրկին հաղթեց…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել