Մասնավոր կացարաններում ժամանակավորապես բնակվող արցախցի ընտանիքների՝ բնակարանների վարձակալության սուբսիդավորման աջակցության ծրագիրը շարունակվում է․ ԱՍՀՆ

2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի կոլեկտիվ (պետական) և մասնավոր կացարաններում ժամանակավորապես բնակվող արցախցի ընտանիքների՝ բնակարանների վարձակալության սուբսիդավորման աջակցության ծրագիրը շարունակվում է։

Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Շահառու ընտանիքներին մինչև 4 ամիս ժամկետով՝ ամսական շուրջ 68,000 դրամի չափով աջակցություն է տրամադրվում՝ բնակարանների վարձակալության գումարը փոխհատուցելու կամ վճարելու նպատակով։ Վերջիններիս տրվում է նաև լրացուցիչ աջակցություն, որոնց չափերն ու ծավալը որոշում է համապատասխան բազմամասնագիտական հանձնաժողովը։

Ներկայումս փոխհատուցում է ստացել շուրջ 65 ընտանիք․ միջոցառումը կգործի մինչև 2021թ․ նոյեմբեր ամիսը ներառյալ։

Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։

Վերոնշյալ ընտանիքներին կեցության այլ վայր տեղափոխելու նպատակով նախարարության կողմից իրականացվել է բնակարանային կարիքների գնահատում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել