Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվում է դատարաններում հաղորդակցային տեխնոլոգիաների կարողությունների բարելավում, գործերի փաստաթղթերի թվայնացում՝ ապահովելով գործերի արագ շրջանառությունը մի ատյանից մեկ այլ ատյանի դատարան:
Ծրագրով նշվում է, որ տեխնոլոգիական առաջընթացը և էլեկտրոնային ստորագրության ինստիտուտի զարգացումը հնարավորություն է ընձեռում ապահովել գործերի առցանց ներկայացումը դատարան և փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային միջոցների օգնությամբ: Դա հնարավորություն կտա խնայել ժամանակ և միջոցներ ինչպես հայցերի ներկայացման, այնպես գործերը դատարանից դատարան փոխանցելու ընթացքում:
Աղբյուրը` իրավաբան․net
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: