7-րդ գումարման Ազգային ժողովի խորհրդարանական վերջին ճեպազրույցի ժամանակ Էդմոն Մարուքյանը անդրադարձավ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին:
«Պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար և նախարարների հրաժարականները կարող են մեր երկիրը դնել շատ բարդ իրավիճակում: Կարծում եմ` դժվար չէ մեր պետական շահերը ներկայացնել ևս 3 շաբաթ»,-ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը այս պահին Պաշտպանության նախարարությունից ավելի շատ կարիք ունի Արտաքին գործերի նախարարության:
Նշենք, որ Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մայիսի 27-ին:
Մանրամասները՝ տեսանյութում