Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից։
Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է ցուցում առաջադրված մեղադրանքը վերաորակելու և նոր մեղադրանք առաջադրելու հարցը լուծելու նպատակով կատարել անհրաժեշտ քրեադատավարական գործողություններ: Հարությունյանն այժմ գտնվում է հետախուզման մեջ: