«18 տարի պահեցի, որ տանեն, դարձնեն մի բուռ հող, բերեն տան ինձ». Ալեքսանդրը 2 ամսվա զինծառայող էր

«Ասում էր՝ մամ ջան, կգնամ բանակ, կգամ էլ չես աշխատի, անպայման գործից դուրս կգաս: Խոցված սիրտ սարքեց, նվիրեց ինձ ու գնաց, էլ չվերադարձավ»,-պատմում է Արցախյան պատերազմում զոհված Ալեքսանդր Կարապետյանի մայրը՝ Փիրուզա Ենոքյանը:

Քույրը՝ Ջուլիետա Կարապետյանը պատմում է, որ եղբայրը իր հետ շատ մտերիմ է եղել, կիսվել է իր բոլոր պլաններով. «Ասում էր՝ կգամ, կաշխատեմ, գործ կդնեմ, ձեզ համար դեղատուն կբացեմ»,-ասում է քույրը:

Ալեքսանը բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 10-ին:

«2 ամիս կարանտինում է եղել, դուրս են եկել կարանտինից և անմիջապես տարել են առաջնագիծ՝ գրավված Հադրութ: Հրամանատարական կազմը երեխաներին ուղարկել է այնտեղ, ոչ ոք չի դիմավորել, անցել են այդ տարածք և անիմիջապես դարձել են թշնամու զոհ՝ 73 հոգի: Երեխեքը երգելով նստել են մեքենան, ասել էին, որ տանում են ապահով տեղ»,-պատմում է մայրը:

Ալեքսանդր Կարապետյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 26-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 11-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել