Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նարեկ Գաբրիելյանի երդման արարողությունը

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարեկ Գաբրիելյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ: «Մաղթում եմ, որ Ձեր պարտականությունները կատարեք ամենաբարձր մակարդակով,- մասնավորապես ասել է նախագահը: -Այսօր դատական համակարգի և՛ հեղինակությունը, և՛ համակարգի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ձևավորումը Ձեր և Ձեր գործընկերների ձեռքերում է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել