Russia today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ներողություն եմ խնդրում իմ հետևորդներից, բայց չեմ կարող չհրապարակել, թե ինչ են ինձ գրում մեր ֆիլմի թողարկումից հետո: Չեմ կարող, քանի որ սա այն ամենն է, ինչ պետք է իմանաք Փաշինյանի համակիրների առողջական վիճակի մասին:
Հայտնում եմ, որ մայրս կշռում է 54 կգ, կրում է ջինս՝ 27 չափի, իսկ կոնքերի ծավալը նույնն է, ինչ իմը՝ 88 սմ:
Տղաներ, ուրիշի մամաներին ձեր մամաներով մի չափեք»,-գրել է նա։
Սիմոնյանը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք կարող եք տեսնել նրա էջում՝ անցնելով հղումով։