Ծառայողական քննություն է նշանակվել Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ տեսանյութի գործով

Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել ապրիլի 9-ին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ավոտմեքենայի մեջ տեղի ունեցած խոսակցության մասին:

Արմեն Մարտիրոսյանն այդ ժամանակ խոսում է երկրում ստեղծված իրավիճակի մասին և հայտնում, որ իրեն 100 000 դոլար կաշառք են առաջարկել, բայց չի վերցրել:

Ոստիկանության լրատվության բաժնից Իրավաբան.net-ի թղթակցին հայտնեցին, որ տեսանյութի տարածման հետ կապված ծառայողական քննություն է նշանակվել:

Տեղեկացնենք, որ տեսանյութն արդեն հանվել է համացանցից: 

 

Լուսանկարը` https://www.panarmenian.net

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել