Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել ապրիլի 9-ին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ավոտմեքենայի մեջ տեղի ունեցած խոսակցության մասին:
Արմեն Մարտիրոսյանն այդ ժամանակ խոսում է երկրում ստեղծված իրավիճակի մասին և հայտնում, որ իրեն 100 000 դոլար կաշառք են առաջարկել, բայց չի վերցրել:
Ոստիկանության լրատվության բաժնից Իրավաբան.net-ի թղթակցին հայտնեցին, որ տեսանյութի տարածման հետ կապված ծառայողական քննություն է նշանակվել:
Տեղեկացնենք, որ տեսանյութն արդեն հանվել է համացանցից:
Լուսանկարը` https://www.panarmenian.net-ի
Աղբյուրը` Իրավաբան.net