Ազգային Հիփոթեքային Ընկերությունն ինչպես սեփական, այնպես էլ գերմանական KfW բանկի միջոցներով իրականացնում է բազմաբնակարան շենքում բնակարանի ձեռքբերման և վերանորոգման, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատման ստանդարտ վարկերի վերաֆինանսավորում։
Եթե դուք ցանկանում եք ձեռք բերել բնակարան կամ բնակելի տուն, ապա Ձեզ կհետաքրքրի այս վարկատեսակը:
| Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով | |
| Շահառուներ |
Առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգից։ |
| Գումար | մինչև 35 մլն ՀՀ դրամ |
| Ժամկետ | առնվազն 10 տարի |
| Վ/Ե գործակից* | առավելագույնը 45% |
| Տոկոսադրույք | սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջինում տարեկան 9.94%) |
| Տոկոսադրույքի տեսակ | հաստատուն |
| Վարկի մարում |
|
| Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
| Ապահովագրություն |
|
| Կանխավճար | առնվազն 30% (առնվազն 10%** լրացուցիչ գրավի դեպքում կամ եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վարկ/Գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով)*** |
| Գրավ | ձեռքբերվող անշարժ գույքը (10% կանխավճարի դեպքում լրացուցիչ գրավ, եթե առկա չէ հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վարկ/Գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով) |
*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։
**7.5% մինչև 30 տարեկան չամուսնացած վարկառուների համար կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում: Վերաֆինանսավորվում է Ընկերության ռեսուրսներով։
***Կանխավճարի ապահովագրության դեպքում լրացուցիչ գույքի գրավ չի պահանջվում։


