Առնվազն 10 տարով հիփոթեքային վարկեր՝ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար․ Ազգային հիփոթեքային ընկերություն

Ազգային Հիփոթեքային Ընկերությունն ինչպես սեփական, այնպես էլ գերմանական KfW բանկի միջոցներով իրականացնում է բազմաբնակարան շենքում բնակարանի ձեռքբերման և վերանորոգման, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատման ստանդարտ վարկերի վերաֆինանսավորում։

Եթե դուք ցանկանում եք ձեռք բերել բնակարան կամ բնակելի տուն, ապա Ձեզ կհետաքրքրի այս վարկատեսակը:

Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Շահառուներ
  • վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում։
  • վարկառուները չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ։
  • վարկի տրամադրմանը նախորդող տասներկու ամիսների ընթացքում վարկառուների բոլոր պատրավորությունների վճարումների գծով ուշացրած օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը։

Առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգից։

Գումար մինչև 35 մլն ՀՀ դրամ
Ժամկետ առնվազն 10 տարի
Վ/Ե գործակից* առավելագույնը 45%
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջինում տարեկան 9.94%)
Տոկոսադրույքի տեսակ հաստատուն
Վարկի մարում
  • ամսական հավասարաչափ մարում (անուիտետ), կամ
  • մայր գումարի ամսական հավասարաչափ մարում
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Ապահովագրություն
  • գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ
  • վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ
  • Կանխավճարի ապահովագրություն, եթե Վարկ/Գրավ գործակիցը գերազանցում է 70%-ը և առկա չէ լրացուցիչ գույքի գրավ։
Կանխավճար առնվազն 30% (առնվազն 10%** լրացուցիչ գրավի դեպքում կամ եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վարկ/Գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով)***
Գրավ ձեռքբերվող անշարժ գույքը (10% կանխավճարի դեպքում լրացուցիչ գրավ, եթե առկա չէ հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վարկ/Գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով)

 

*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։

**7.5% մինչև 30 տարեկան չամուսնացած վարկառուների համար կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում: Վերաֆինանսավորվում է Ընկերության ռեսուրսներով։

***Կանխավճարի ապահովագրության դեպքում լրացուցիչ գույքի գրավ չի պահանջվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել