Քաղաքապետի կարգադրություններով «Երևանտրանս» և «Երևանի Ավտոբուս» ընկերություններին 6,5 միլիոնից ավել գումար է տրամադրվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 16-ին կարգարդրություններ է ստորագրել, որոնց համաձայն «Երևանտրանս» ՓԲԸ-ին հատկացվել է 4 միլիոն 790 հազար դրամ, իսկ «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին` 1 միլիոն 989 հազար դրամ։

Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2021 թվականի հունվարի 20-ի հ.112-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի 02.02.2021թ. համար Մ-056 գրությունը.

1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Երևանտրանս» ՓԲԸ-ին հատկացնել 4790.0 (չորս միլիոն յոթ հարյուր իննսուն հազար) հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ ըստ ներկայացված ուղևորափոխադրամիջոցների ախտահանման կատարողական թերթիկի` «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից հունվար ամսին տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքների փոխհատուցման նպատակով՝ լիազորելով կնքելու դրամաշնորհի հատկացման պայմանագիր։

2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։

3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանի վրա»։

Մյուս կարգադրության մեջ նշվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2021 թվականի հունվարի 20-ի համար 112-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի 03.02.2021թ. հ.ԵԱ 038 գրությունը.

1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ ըստ ներկայացված ուղևորափոխադրամիջոցների ախտահանման կատարողական թերթիկի, «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին հատկացնել 1989.4 (մեկ միլիոն ինը հարյուր ութսունինը հազար չորս հարյուր) հազ. դրամ՝ հունվար ամսին «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքների փոխհատուցման նպատակով՝ լիազորելով կնքելու դրամաշնորհի հատկացման պայմանագիր։

2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։

3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել