Պեսկովը գնահատել է «Իսկանդերի» վերաբերյալ սխալ զեկույցի մասին Փաշինյանի հայտարարությունը

Կրեմլը գոհ է Երևանից ստացված հայտարարություններից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ ինքը սխալ է տեղեկացվել «Իսկանդեր»-ի խնդրի վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոսին»։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, թե ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: Փաշինյանը նշել էր, թե չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իրեն:

«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնվի», – ասել է Պեսկովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել