ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ` «2013 թվականի` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:
Համաձայն հրամանի` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հրամանի մեկ այլ կետով` քննությունները կանցկացվեն 2013 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում:
Լուսանկարը` Ֆոտոլուր-ի
Աղբյուրը` Իրավաբան.net