Հին Շենում ռուս խաղաղապահները մշտադիտարկում են իրականացնում. համայնքի ղեկավար

Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

«Ադրբեջանցիները երկու օր է, ինչ փակել են մայրուղուց  դեպի գյուղ եկող ճանապարհը: Այնուհետև, ռուս խաղաղապահները եկել են և դիտակետ են ստեղծել: Այժմ  գյուղում ապրող ընտանիքներն անվտանգ են: Մեր տեղեկությամբ, ռուս խաղաղապահները նաև բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն»,- մանրամասնել է Հին Շենի գյուղապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել