Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախագահ Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Արտգործնախարարները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշակի հարցերի, քննարկել են ԼՂ-ի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը։

«Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշ հարցերի կատարման ընթացքը», – կողմերի հեռախոսազրույցից հետո հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել