Մեկ օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1400 փախստական է​​ վերադարձել Լեռնային Ղարաբաղ․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օրական ավելի քան 1400 փախստական ​​Երևանից վերադառնում է իրենց տները՝ Լեռնային Ղարաբաղ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկային ծառայության և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 1,479 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ», – ասվել է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 28 հազար փախստական ​​վերադարձել է Լեռնային Ղարաբաղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել