Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օրական ավելի քան 1400 փախստական Երևանից վերադառնում է իրենց տները՝ Լեռնային Ղարաբաղ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկային ծառայության և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 1,479 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ», – ասվել է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, ավելի քան 28 հազար փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: