Էդմոն Մարուքյանը և Արտակ Զեյնալյանը ռազմագերիների հարցով նոր առաջարկություն ունեն

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնում է.

«Հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված իմ դիմումից հետո՝ այսօր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց մի նոր առաջարկություն ևս:

Այսպիսով, ելնելով ստեղծված իրապես օրհասկան վիճակից, առաջարկում ենք նաև ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին, կկանխարգելի ռազմագերիների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը, կճշտի նրանց ընդհանուր թվաքանակը՝ պահվող երկու կողմերում, իրական գտնվելու վայրերը և պահման պայմանները:

Հանձնաժողովը պետք է հնարավորինս արագ ստեղծվի՝ ի պաշտպանություն ռազմագերիների և հանուն նրանց անհապաղ վերադարձի իրենց ընտանիքներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել