Հայրենիքի պաշտպանության համար զոհվել է Վարդգես Մինասյանը

Ֆեյսբուքյան օգտատեր Բագրատ Վարդանյանը գրել է.

«Բարի լույս բոլորիդ: Ուզում եմ հերթական լուսավոր հերոսի մասին պատմեմ ձեզ:
Մինասյան Վարդկես, նույն ինքը` Վկուլ: Դեռ մի քանի ամսվա ծառայող էի ու արդեն հասցրել էի իր անունը բազմիցս լսել, բայց չէի պատկերացնում ընդանհրապես ինչպիսինն է լեգենդար Վկուլը: Բայց մի քանի ամիս անց տեղափոխվեցի այն վաշտ որտեղի դասակներից մեկի հրամանատարը հենց Վկուլն էր, ու երբ եկավ այն պահը, որ պետքա ծանոթանաի իրա հետ չգիտեի ոնց դիմեի (հրետանային ստորաբաժանումից էի տեղափոխվել սովոր էի սպաներին կոչումով դիմել, բայց ընտրեցի ոսկե միջինը ու պարոն Մինասյան ասեսցի), իսկ նրա պատասխան բավական անսպասելի էր:

-Ծո աբ ջան հոմ դու սայլուգ չես, ի՞նչ պարոն Մինասյան ինձ հեչ մեկը տենց չդիմե
Մտածեցի

– Արա դե պարոն լեյտենանտ պետքա ասեի էլի, բայց պատասխանն ավելի զարմանալի էր:

– Աբ ջան սուրից հեդո ընձի Վկուլ կսես, պռոստը Վկուլ, լավ մեռնիմ ջանիդ:
Ու այդ օրվանից արդեն լիովին հասկացա, թե ինչն էր պատճառը որ իր մասին խոսելիս ավելի շատ շարային զինվորի պատմություններիա է նման: Ինքը մեզանից մեկն էր, յուրաքանչյուրիս հոգսը իր վրա վերցնող, ընկճվածին սփոփող, լավին պատասխանում էր կրկնակի լավը մատուցելով: Ժպիտը ու լավատեսությունը միշտ անպակաս էին Վկուլից ու իր ժպիտն ու պոզիտիվը ավելի վարակիչ էին քանց էս անտեր COVID-ը:

Ու այդպես էլ ինքը զոհվեց, իր կյանքը զոհելով իր զինվորներին պատսպարելու ընթացքում:
Էէէէէ Վկուլ ջան քո -Աբ ջան լավ է՞ս
Իրեն շատ կկարոտենք
Հիշատակդ միշտ վառ է մնալու քո պես:
Պատիվ եմ ունեցել քո վաշտում ծառայել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել