Արա Նախշքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գույժ
Խոր ցավով ու կսկիծով գուժում ենք, որ մահացել է մեր սիրելի ընկեր, Արցախյան առաջին ազատամարտի ամբողջ բովով անցած, Շուշիի առանձնակի գումարտակի, Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ՀՅԴ կամավորականների գումարտակի, Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական նախահարձակ պատերազմի այս ընթացքում «Կամավորական շարժում» ՀԿ-ի ձևավորած գումարտակի բժիշկ-ազատամարտիկ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, պահեստազորի սպա կապիտան Նորայր Շահբազյանը։
«Կամավորական Շարժում» ՀԿ-ի և մարտական ընկերների անունից ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին ու բոլոր մերձավորներին։
Բժիշկ Նորիկի անունը ոսկե տառերով կմնա Հայոց Ազատամարտի պատմության մեջ։ Հանգչիր խաղաղությամբ, Ընկեր, քո Գործն անմահ է, անմար ու հավերժ, հիշատակդ վառ։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶ, ԸՆԿԵ՛Ր ԵՎ ՀԱՎԻՏՅԱՆՍ ՓԱՌՔ…»,-նշել է նա։