Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո: Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:
Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:
Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները»: