Միասին կպաշտպանենք մեր արժեքները. Կուրցն արձագանքել է Փաշինյանի գրառմանը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար:

Թվիթերում կանցլեր Կուրցը գրել է. «Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել