Չհասցրի գրեմ 2՝ դառավ 3 ինքնաթիռ․ Արծրուն Հովհաննիսյան

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է․ «Լավ էլիիիի։ Չհասցրի գրեմ 2 դառավ 3 ինքնաթիռ»:

Պաշտպանության բանակից հայտնում են․ «ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ևս երկու ինքնաթիռ:
Ուղղությունները ճշտվում են»։

Րոպեներ առաջ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում։

Իսկ Արծրուն Հովհաննիսյանը դիմել է զինվորներին․ «Ախպերներ կամաց խփեք հասցնեմ հաշվեմ», «2 ինքնաթիռ 2 ուղղաթիռ 6 ԱԹՍ մի կեսօրում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել