Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․․․ օդուժաթափ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Վայ քու, չէ լուրջ տղեք հավեսի ե՞ք ընկել։ Ջանդակները ջոկ-ջոկ դրեք։ ԱԹՍ-ն առանձին, ուղղաթիռն առանձին, ինքնաթիռն առանձին»,-գրում է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը։
Րոպեներ առաջ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում։
Իսկ Արծրուն Հովհաննիսյանը դիմել է զինվորներին․ «Ախպերներ կամաց խփեք հասցնեմ հաշվեմ», «2 ինքնաթիռ 2 ուղղաթիռ 6 ԱԹՍ մի կեսօրում»։