Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակչության շրջանում: Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարությունը տարածել է հունական Greek city time-ը:
«Բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ դադարեցնել ռազմական գործողությունները` լարվածությունը հնարավորինս արագ նվազեցնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Իրադարձությունների զարգացման լույսի ներքո արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում վերջինս նրան տեղեկացրել է իրավիճակի զարգացման մասին: Իր հերթին, պարոն Քրիստոդուլիդեսը Մնացականյանին հայտնել է Կիպրոսի կառավարության աջակցության մասին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և դատապարտել է երրորդ կողմերի ցանկացած գործողությունը եւ միջամտությունը:
Նշենք նաև, որ Հունաստանը խոստացել է Հայաստանին աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության դեէսկալացիային։