Հակառակորդը հրանետային միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, հրետակոծվել է Մարտակերտը․ Արծրուն Հովհաննիսյան

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը և Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալայնն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես են գալիս ճեպազրույցով։ Նրանք ներկայացնում ենք սահմանային իրավիճակի վերջին տվյալները։

Ածրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները՝ տարբեր ինտենսիվությամբ։ «Նորից կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։ Առավոտյան արդեն նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաև հրանետային միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական զինված ուժերը հետ են մղում հաջողությամբ՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»,-ասաց նա։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր, կորցրել է շուրջ 10 միավոր զրահատեխնիկա։ Հրետակոծվել է Մարտակերտը, այլ բնակավայրեր, կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։

«Այլ վիրավորներ են տեղափոխվել հիվանդանոցներ և հոսպիտալներ, շատերն ունեն թեթև վիրավորումներ ու վերադարձել են շարքեր»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել