Ռուսաստանի ԱԴԾ-ն 13 մարդու է բերման ենթարկել, որոնք հարձակումներ էին նախապատրաստում դպրոցների վրա

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է մասսայական սպանություններ մի քանի մարզերում։ 13 մարդու բերման են ենթարկել։ Նրանք հանցագործություններ են նախապատրաստել ուսումնական հաստատություններում, իրավապահ մարմինների շենքերում և պարզապես մարդաշատ վայրերում։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ձերբակալվածներից 11-ը սոցիալական ցանցերից մեկում փակ խմբի անդամներ են եղել»,- պարզաբանվում է հետախուզական ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։

Պլանավորված հարձակումներից մեկը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 1-ին դպրոցի շրջակայքում։

Ձերբակալվածների հանցավոր ծրագրերը հաստատվում են նրանց անձնական օրագրերում և գաջեթներում առկա տեղեկություններից: Հանցավոր խումբը որոնել է հրկիզիչ և պայթուցիկ սարքերի պատրաստման եղանակներ, գրոհների սխեմաներ, իրենց մոտ ունեցել են չորս պատրաստի ռումբեր, զինամթերքներ, սառը զենքներ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել