ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի 2020 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1086-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը:
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 502 սենյակ) 2020 թվականի սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 1000-1700 (ընդմիջում` 1300– 1400):
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության շրջանավարտը սահմանված ժամկետում ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում.
-
- լրացված դիմում-հայտ՝ համաձայն Ձև 1-ի (կցված է):
- ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (չներկայացնելու դեպքում բացատրություն ներդիրի բացակայության վերաբերյալ) բնօրինակները և պատճենները.
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
- 2 լուսանկար (3 X 4 չափի):
Դիմում – այտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն շրջանավարտի կամ նրա լիազորված անձի կողմից` ներկայացնելով համապատասխան լիազորագիր:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 599-623 հեռախոսահամարով կամ օգտվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության escs.am կայք-էջից:
Ի գիտություն ընդունել նաև, որ ըստ գործող կարգի այս տարի ավարտվում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման գործընթացը: