Մոտ ապագայում Թուրքիան կարող է դադարել Ռուսաստանից գազ գնել, կարծում են որոշ մասնագետներ։ Դա պայմանավորված է նրանով, որ Սև ծովի իրենց տարածքում գտել են կապույտ վառելիքի հսկայական պաշարներ։
Այս մասին հայտնում է runews24-ը։
Դրա ծավալները հասնում են մոտ 320 մլն. խորանարդ մետրի։ Թուրքիային դա դեռ երկար կբավարարի։ Բացի այդ Թուրքիան նաև կարող է գազ արտահանել, մրցելով` Ռուսաստանի հետ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր որ ծովում հայտնաբերված պաշարները ոչ միայն կարող են լուծել գազի դիֆիցիտը, այլ նաև իրենց դարձնել արտահանող երկիր։