«Ֆուդ Սիթին» ընդունելու է Հայաստանից ժամանող բեռնատարները․ «ՏԱՍՍ»

Մոսկվայում գործող «Ֆուդ Սիթի»-ի շուկան խոստացել է ընդունել Հայաստանից ժամանող բեռնատարները: Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Մենք մշտադիտարկում ենք իրավիճակը «Ֆուդ Սիթի»-ում: Եթե բեռնափոխադրողները որոշեն գալ այնտեղ, մեզ խոստանում են, որ ամեն ինչ լավ կլինի: Երկու մեքենա կարողացել է մուտք գործել գիշերը», – ասաց նա:

Դեսպանը նշեց, որ խնդիրներ չկան Հայաստանից մրգերի առաքման և առևտրի հետ՝ Մոսկվայում և Ռուսաստանի այլ շրջաններում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները: Նշվում է, որ շուկայի սեփականատերն արմատներով ադրբեջանցի է: Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է ոստիկանություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել