Հայազգի ռուսաստանաբնակ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր նախկին գրառման վերաբերյալ իրեն են զանգել ազդեցիկ հայեր և հարցնում են, թե ինչպես կարող են իրենց աջակցությունը հայտնել։
«Երկուշաբթի օրը ես կրկին կհրապարակեմ տեքստը` այս անգամ ստորագրություններով:
Եթե որևէ մեկը ցանկանում է ստորագրել, խնդրում եմ տեղեկացրեք ինձ»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Մարգարիտա Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և դիմել ՀՀ իշխանություններին։
Սիմոնյանի խոսքով՝ վերջին տարիների վերաբերմունքից հետո արդյոք Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն օգնություն սպասել Ռուսաստանից՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացման հարցով։
«Փաստորեն, ձեր արած ամեն ինչից հետո Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքել ձեզ վրա, բայց նա այդպես չի վարվի։ Կօգնի նաև այս անգամ։ Քանի որ Ռուսաստանն այդպիսին է»,-նշել է նա։
Նշենք սակայն, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես օգնություն չեն խնդրել ոչ Ռուսաստանից, ոչ այլ երկրներից։
Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ և վերոնշյալի վերաբերյալ հայտնել հետևյալը․
«․․․Եվ այնպես ստացվեց, որ մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հետ: Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռևս հայտնի չէ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության և ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը»,-նշել է Փաշինյանը:
https://www.facebook.com/margarita.simonyan.5/posts/10158368231692305