Հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ հումորիստ և դերասան Միխայիլ Գալուստյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։
«Այս գրառմամբ ցանկանում եմ սատարել Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, չափազանց ցավալի է։ Զոհվում են երիտասարդ տղաներ: Իմ կարծիքով՝ Հայաստանի հետ միայն բարեկամություն կարելի է անել։ Չի կարելի Հայաստանի հետ փորձել ուժի տեսանկյունից երկխոսություն վարել։ Միայն խաղաղ բանակցություններ։ Ո՛չ պատերազմին: Դադարեցրե՛ք պատերազմը»,- գրել է Գալուստյանը։