Ամերիկահայ հայտնի մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյան-Ուեսթը ինստագրամյան իր էջում կրկին անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը։
Նա նաև նկար է հրապարակել և գրել, որ միայն կապույտն է պակասում որպեսզի նա նման լինի Հայաստանի դրոշին։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է․ «․․․Կոնգրեսը հաջորդ շաբաթ քննարկելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը։ Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,-նշել է նա։