ՍԴ-ն անվավեր ճանաչեց Արտաշատի ընտրատեղամասերից մեկի քվեարկության արդյունքները

ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի նախագահի ընտրությունները վիճարկող դիմումը, որոշեց ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ, բայց թիվ 17/5 ընտրատեղամասի արդյունքները համարել ոչ հավաստի և անվավեր: Հիշեցնենք, որ թիվ 17/5 ընտրատեղամասը տեղկայված է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում:

Այդ ընտրատեղմասի քվերակության արդյունքները սույն որոշման համաձայն զրոյացվել են: 

Կենտրոնական ընտարկան հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ ընտրատեղամասի վերաբերյալ բողոքներ եղել են:

«Բնականաբար, բնավ և որևէ պարագայում դա չի կարող վերաբերել մնացած բոլոր տեղամասերին: Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ շատ հստակ նշեց, որ յուրաքանչյուր պարագայում գործ ունենք փաստական հանգամանքների հետ և, եթե մեկ տեղամասում նկատվել է որևէ թերություն, դա ոչ մի կերպ չի կարող տպավորություն ձևավորել, կարծիք ստեղծել, որ մյուս տեղամասերում ևս եղել է նույնը», – ասաց Տ.Մուկուչյանը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել