Ռուսաստանի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ռուսաստանցիների 77,92%-ը, դեմ` 21,27%-ը

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է սահմանադրական փոփոխությունների բոլոր արձանագրությունները. Ռուսաստանի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ռուսաստանցիների 77,92%-ը, դեմ` 21,27%-ը:

Այս մասին հայտնում է  Ria.ru-ն:

Հանրաքվեին մասնակցությունը կազմել է շուրջ 65%: Ըստ լրատվամիջոցի՝ լուրջ խախտումների վերաբերյալ բողոքներ չեն եղել:

Քվեարկությունն անցկացվել է հունիսի 25-ից հուլիսի 1-ը: Սկզբում այն նշանակված էր ապրիլի 22-ին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Մայր օրենքում փոփոխությունները նվիրված են նախագահին, կառավարության անդամներին և տարբեր մակարդակի պետական պաշտոնյաներին ներկայացվող նոր պահանջներին: Դրանք նաև ամրագրում են պետության սոցիալական երաշխիքները քաղաքացիների առջև, փոխում են խորհրդարանի լիազորությունների շրջանակը և «զրոյացնում» գործող նախագահի նախագահական ժամկետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել