«Ադրբեջանցիք կորոնայով հիվանդ/կոնտակտավոր հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ։

Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ։

Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում ա, որ մեյլ ա կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի կասի։

Հ․Հ․Հ․Գ․ Որքանով ա հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երեւի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչեւ չստուգվի, պարզ չի լինի։

Որն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաեւ չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել