Կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը հասան 1932-ի, նոր դեպքերը 65-ն են

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1932, որից 900-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1000-ը, բացասական թեստերը եղել են՝ 20 189-ը, մահվան դեպքերը՝ 30-ը:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  1867 էր, բուժվածները՝ 866-ը, փաստացի բուժվողները՝ 971-ը, բացասական թեստերը՝ 19 296-ը, մահվան դեպքերը՝ 30-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել