ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1932, որից 900-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1000-ը, բացասական թեստերը եղել են՝ 20 189-ը, մահվան դեպքերը՝ 30-ը:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1867 էր, բուժվածները՝ 866-ը, փաստացի բուժվողները՝ 971-ը, բացասական թեստերը՝ 19 296-ը, մահվան դեպքերը՝ 30-ը: