Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը. Johns Hopkins University

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը։ Այս մասին հայտնում են Ջոնս Հոփքինսի համալսարանից։

Երևանի ժամանակով 19։00-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 803,650 դեպք։ Վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ ավելի քան 164,000 մարդ։ Երկրորդ տեղում Իտալիան է՝ ավելի քան 101,000 վարակվածով, երրորդն՝ Իսպանիան, ավելի քան 94,000-ով:

Հիշեցնենք, որ COVID-19-ից նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իրավիճակը կարող է բնութագրվել որպես պանդեմիա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել