Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր հարցերին կպատասխանի վաղը

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահի նստավայրից: Նա հավաքվածների կոչ արեց, որ այժմ ցրվեն: Վերջինս խոստացավ բոլոր հարցերին պատախանել վաղը. «Սա Րաֆֆի եւ Սերժի պայքար չէ, այլ Հայաստանի համար պայքար է։ Ես հարցերին կպատասխանեմ վաղը ժամը 17.00-ին` Ազատության հրապարակում, որը արտոնված է։ Հայ ժողովուրդը տոնելու է մեր հաղթանակը։ Ես ունեմ մի քանի կարեւոր դիվանագիտական հանդիպումներ եւ այժմ գնում եմ այդ հանդիպումներին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Լուսանկարները՝ շուտով

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել