Նիկոլ Փաշինյանը՝ նոր կորոնավիրուսի զարգացումների մասին. ևս 5 քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնեց, որ կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել:

Նա հայտնեց, որ կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են եղել: Նրանցից 2-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ովքեր կգնան հիվանդանոց, իսկ մեկը, որի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է, դեռ մեկուսացված կմնա:

«Վատ լուրերն այն են, որ Էջմիածնից մեկուսացված ևս 3 քաղաքացու մոտ է ախտորոշվել կորոնավիրուս: Լավ մասն այն է, որ մեկուսացված քաղաքացիների շրջանակից է հաստատվել»,-նշեց վարչապետը:

Այս պահի դրությամբ կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմում է 13:

Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասին նա նոր մանրամասներ հայտնեց: «Հաշվառումից հետո նրան այցելել են մասնագետները, բժիշկները: Նա հավաստիացրել է, որ ոչ մի բողոք չունի, որից հետո մի քանի անգամ զանգել ու ինքն ու ամուսինը հավաստիացրել են, որ ոչ մի պրոբլեն չունեն: Ասել են նույնիսկ, որ գնան իրենց ջերմաչափելու, նրանք էլ նշշել են, թե հո հիվանդ չեն, որ գնան ջերմաչափեն ու կոնֆլիկտային իրավիճակ է եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ արդարադատության նախարարին հանձնարարել է միջոցներ մշակել՝ նման դեպքերի ժամանակ լծակներ ունենալու համար:

Նա նաև անդրադարձավ կնոջ՝ Աննա Հակոբանի վերջին օրերին Բրազիալիա կատարած այցին: «Երեկվանից մի քիչ անհնագստացած էինք, որովհետև լուր կար, որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի դեպքը, և նախագահը նույնպես թեսթ է անցել և սպասում է պատասխանին: Այդ մասին իմանալով՝ երեկ, մենք որոշեցինք մեկուսացվել, իհարկե ոչ միանգամից, որովհետև այսօր որոշ աշխատանք կար, որ ես ուղղակի չէի կարող անել և այսօր երեկոյան մենք Սևանի ճանապարհին էինք ու վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Գիտեք, որ մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ և թարսի նման ողջագուրվելով լուսանկար է հրապարակել: Եկանք Սևանում մեկուսանալու և առաջին գործողությունը, որ  արեցինք՝ ջերմությունները չափելն էր ու ճիշտն ասած շատ ուրախացանք»,-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը և Աննա Հակոբյանը կորոնավիրուսի թեսթ կհանձնեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել