Աննա Ջավախյանը դիմել է Հայկ Մարությանին՝ մանկապարտեզ հաճախող երեխաների բացակայությունների վերաբերյալ

Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ մանկապարտեզ հաճախող երեխաներին հիվանդության պատճառով ստացած բացակաների պատճառով դուրս մնալ չթողնելու վերաբերյալ։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ավագանու անդամից։

«Քանի որ վերջերս շատ ծնողներ են ինձ դիմել, ում երեխաները համարյա լրացրել են հիվանդությունների համար սահմանված 40 բացակաների տարեկան շեմը և կարող են դուրս մնալ մանկապարտեզից, որոշեցի հանդես գալ բացակաների գրանցման կարգը վերանայելու առաջարկով։ Ոչ մի երեխա իր կամքով չի հիվանդանում, և կարծում եմ՝ աններելի է հիվանդության պատճառով ստացած բացակաների պատճառով մանկապարտեզ հաճախելուց երեխային զրկելը, ծնողին էլ այդ մասին անընդհատ հիշեցնելով՝ ստիպելը, որ հիվանդ երեխային բերի մանկապարտեզ։ Կարևորում եմ այս հարցի համակարգային լուծումը»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել